Կադիրովը բացատրել է իր հարազատների նշանակումը բարձրաստիճան պաշտոններին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաստատել է, որ հանրապետությունում ղեկավար պաշտոններին նշանակումներ անելիս հաշվի է առնվում թեկնածուների եւ իր հոր` Ախմատ Կադիրովի միջեւ բարեկամական հարաբերությունների աստիճանը: Այդպես, կառավարության նիստի ժամանակ նա մեկնաբանել է իր եղբորորդիներ Խամզատ Կադիրովի եւ Իբրահիմ Զաքրիեւի` սպորտի նախարարի եւ Չեչնիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոններում նշանակման մասին տեղեկությունը, գրում է «Կավկազ. Րեալիի»-ն:
«Այո, իսկապես, այս նշանակմանը նպաստել է այն, որ նրանք Ախմատ-Հաջի Կադիրովի թոռներն են»,- ասել է հանրապետության ղեկավարը:
Նա նշել է իր եղբորորդիների նաեւ այլ որակները` հայտարարելով, որ նրանք երկուսն էլ լավ են իրենց դրսեւորել աշխատանքի ընթացքում: Բացի այդ, Կադիրովի խոսքով, նրա ոչ բոլոր հարազատներն են ղեկավար պաշտոններ զբաղեցնում: Չեչնիայի առաջնորդը նշել է, որ նա հարյուրավոր տղամարդ հարազատներ ունի, բայց նրանց 97 տոկոսը սովորական աշխատողներ են` «զենքը ձեռքին»:
«Ահա, մարդիկ ասում են, որ ես իմ հարազատներին եւ ընկերներին եմ նշանակում: Իրականում, նույնիսկ եթե նայենք այս դահլիճին, կտեսնենք, թե իմ հարազատներից որքան քիչ մարդ կա կառավարությունում եւ վարչակազմում»,- եզրափակել է նա:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Խամզատ Կադիրովը նշանակվել է հանրապետության սպորտի նախարարի պաշտոնին: Մինչ այդ 23-ամյա ռուսաստանցին զբաղեցնում էր Կուրչալոեւսկի շրջանի ղեկավարի պաշտոնը: Փետրվարի 10-ին Կադիրովը Գրոզնիի քաղաքապետ Իբրահիմ Զաքրիեւին նշանակել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին:
2019 թվականի հոկտեմբերին Չեչնիայում սկանդալ էր տեղի ունեցել Չեչնիայի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ, ռուսական սուբյեկտի ղեկավար Իսլամ Կադիրովի եղբորորդու մասնակցությամբ: Ոստիկանություն տեսագրություններ էին հանձնվել, որոնցում պաշտոնյան էլեկտրաշոկերով խփում էր քաղաքի բնակիչներին կողոպուտի համար եւ կոտրում էր կոմունալ ծառայությունների համար չվճարողների ձեռքերը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի