Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, քաղաքական ապաստան Է խնդրել Մեծ Բրիտանիայից: Այդ մասին նա փետրվարի 13-ին հայտնել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ազգի առաջնորդի թոռն այդ քայլը բացատրել Է նրանով, որ, իր կարծիքով, իր վրա ճնշում Է գործադրում ընտանիքը: Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն ունի «Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ մեծ մասշտաբի կոռուպցիայի վերաբերյալ»: Նա նաեւ նշել Է, որ բոլոր մանրամասնությունները կարելի Է ընթերցել Times-ին տված իր հարցազրույցում:
Այսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի եւ նրա շնորհազրկված փեսայի՝ հանգուցյալ Ռախաթ Ալիեւի որդին Է: Նա ավարտել Է Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան եւ ներառվել Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաստիքակազմում: 2017 թվականին Այսուլթանն աշխատել Է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց