Ստրկությունն աշխարհի երկրների գրեթե կեսում հանցագործություն չի համարվում
Ստրկությունն աշխարհի երկրների գրեթե կեսում հանցագործություն չի համարվում: Շատ պետություններում բացակայում են ստրկությունը քրեականացնող օրենքները, հաղորդում է Thomson Reuters Foundation-ը՝ հղում անելով ազգային օրենսդրությունում սրտկության դեմ պայքարի հարցով տվյալների բազայի հետազոտության արդյունքներին:
«Ստրկությունը ոչ ամենուր է անօրինական, եւ մենք հույս ունենք, որ մեր հետազոտությունները կօգնեն խոսել այդ մասին: Շատերը զարմանում են՝ իմանալով, որ շատ երկրներում քրեական օրենքներ չկան, որոնք դատական հետապնդում են նախատեսում ստրկության համար»,- ասել է Նոթինհեմյան համալսարանի իրավունքների լաբորատորիայի հետազոտող Կատարինա Շվարցը:
Ստրկության դեմ պայքարող Walk Free կազմակերպության գնահատմամբ՝ ավելի քան 40 մլն մարդ ստրկության մեջ է պահվում՝ ներառյալ հարկադիր աշխատանքն ու հարկադիր ամուսնությունները:
Մինչեւ 2030 թվականը ժամանակից ստրկության դադարեցումը գլոբալ նպատակներից մեկն է:
Հետազոտողները հայտնաբերել են ստրկության դեմ քրեական օրենքներ չկան 94 երկրներում: Հետազոտողները նշել են, որ գրեթե բոլոր երկրներում կա մարդկանց առեւտրի դեմ պայքարի հարցով ներքին օրենսդրություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց