«Սիարա» փոթորիկն առեղծվածային արարածի կմախք է ափ նետել Շոտլանդիայում
Շոտլանդիայի հյուսիսարևելյան ափին առեղծվածային ծովային արարածի կմախք է հայտնվել, որը ափ է նետվել «Սիարա» փոթորիկի հետևանքով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, անհայտ կենդանու մնացորդները հայտնաբերվել են Աբերդինշիր շրջանի լողափում կիրակի, երբ տարածաշրջանում մինչև 144 կմ/ժամ արագությամբ քամու պոռթկումներ և հորդառատ անձրևներ էին դիտվում:
Հրապարակված լուսանկարում երևում է օձանման արարածի կմախքը՝ դիմացի հատվածում եղջյուրանման ելուստներով: Սոցցանցերում արդեն բուռն քննարկումներ են տեղի ունենում, թե ինչ տեսակի կենդանու մասին է խոսքը: Ոմանք պնդում են, որ դա կետի կամ կետադելֆինի կմախք է, ոմանք էլ կարծում են, որ դա աղվեսանման շնաձուկ է, որոնք ամռանը հանդիպում են Բրիտանիայի ջրերում:
Ծովային կենդանիների մասնագետները խոստովանում են, որ դեռ չեն կարող բնորոշել, թե դա ինչ կենդանու կմախք է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց