Նախկին պաշտոնյան ինքնասպան է եղել դատարանի դահլիճում
ՌԴ պատժի կրման դաշնային ծառայության ավտոտրանսպորտի վարչության նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը Մոսկվայի դատարաններից մեկում անմիջապես դատական նիստի ժամանակ ինքնասպան է եղել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` իրավապահ մարմիններում աղբյուրի հղումով:
Կատարվածի հանգամանքները պարզվում են:
Իր հերթին, դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովան գործակալությանը պատմել է, որ դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալը, գտնվելով դատական նիստերի դահլիճում, «ինքնասպանության փորձ է կատարել» դատավորի կողմից դատավճռի հրապարակումից հետո: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
meduza.io-ն հայտնում է, որ նա կարողացել էր նիստերի դահլիճ ատրճանակ տանել:
Սվիրիդովը մեղադրվում էր մեկ այլ պաշտոնյայից 10 մլն ռուբլու շորթման համար: Հաղորդվում է, որ նա 4-րդ աստիճանի քաղցկեղ ուներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց