Թուրքմենստանի նախագահը մտահոգվել է գաջեթներով տարված քաղաքացիների առողջությամբ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտահոգվել է երեխաների, դեռահասների եւ տարբեր տարիքի մարդկանց առողջությամբ, որոնք շատ ժամանակ են անցկացնում գաջեթներով, հայտնում է կառավարական «Նեյտրալնի Թուրքմենիստան» պարբերականը:
Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորների հետ ամենամյա հանդիպման ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ համակարգիչների եւ ժամանակակից տեղեկատվական համակարգերի զարգացմանը զուգահեռ երեխաներն ու դեռահասները, ինչպես նաեւ տարբեր տարիքի մարդիկ շատ ժամանակ են անցկացնում համակարգիչների մոտ, հեռախոսներով կամ պլանշետներով:
«Սա հանգեցնում է նրան, որ մարդը քիչ է շարժվում եւ գտնվում է հիպոդինամիայի վիճակում: Նման կենսակերպն անդրադառնում է մարդու տեսողության վրա, նա գիրանում է, առաջանում են նաեւ առողջական այլ խնդիրներ: Այս հարցի լուծումը պետության եւ ամբողջ հասարակության անհետաձգելի խնդիրն է»,- խորհրդարանականների առջեւ ելույթ ունենալիս ասել է թուրքմեն առաջնորդը:
Բերդիմուհամեդովն այս խնդրի լուծումը տեսնում է «երեխաներին եւ դեռահասներին տարբեր մարզաձեւերի մարզումներին ներգրավելու արդյունավետության բարձրացման մեջ, որոնք նրանց մեջ ունակություններ են դաստիարակում եւ գիտելիքների հանդեպ ձգտում, այդ թվում՝ ազգային շարժուն խաղերի մարզումների հանդեպ»:
Թուրքմենստանի նախագահը կառավարությանը կոչ է արել բարձրացնել բացատրական եւ լուսաբանող աշխատանքի մակարդակը՝ կապված առողջ կենսակերպի ձեւավորման, ճիշտ սնվելու, սպորտով զբաղվելու, ազգային մշակույթի հանդեպ սիրո դաստիարակման հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց