Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում սանձել թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները
Սիրիան միջազգային հանրությանը կոչ է անում անհրաժեշտ միջոցներ կիրառել, որպեսզի սանձվեն թուրքական ռեժիմի ագրեսիվ գործողությունները, նրա կողմից Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչների անսահման աջակցությունը։ Այս մասին ասվում Է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՍԱՆԱ-ն։
«Թուրքական ռեժիմը շարունակում է Սիրիայի տարածքի ինքնիշխանության եւ անձեռնմխելիության դեմ ագրեսիան՝ ավելի շատ ռազմական ուժ քաշելով Իդլիբ եւ Հալեպ, հարձակվելով բնակելի թաղամասերի եւ սիրիական զինվորականների դիրքերի վրա՝ փորձելով փրկել իր գործիքներին՝ ահաբեկչական խմբավորումներին, որոնք պարտություն են կրում Սիրիական բանակի ճնշման ներքո։
ՍԱՀ-ը կրկին հաստատում է իր հողում ցանկացած թուրքական ներկայության կտրուկ մերժումը, որը իրենից ներկայացնում է իր ինքնիշխանության դեմ ոտնձգություն, Իդլիբի ապառազմականացման գոտու հետ կապված միջազգային նորմերի, Աստանայի հայտարարությունների եւ Սոչիի պայմանագրերի աղաղակող խախտում։ Այս ամենը վկայում է Էրդողանի «օրենքից դուրս ռեժիմի» եւ նրանց կողմից իրենց վրա վերցրած պարտականությունները չկատարելու մասին»։
ԱԳՆ-ի հայտարարության մեջ հաստաված է, որ Թուրքիայի ագրեսիան չի հանգեցնի ահաբեկչական կազմակերպությունների վերածննդին, իսկ սիրիական բանակի զինվորականները կշարունակեն հետապնդել մնացած զինված խմբավորումներին՝ մինչեւ նրանց լիակատար ոչնչացումը եւ իր երկրի տարածքի լիարժեք վերահսկումը վերականգնելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց