Միշուստինը թույլատրել է կանեփ եւ ափիոնի կակաչ աճեցնել
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել թմրանյութեր պարունակող բույսերի` կանեփի եւ քնաբեր կակաչի աճեցման արգելքը վերացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Բույսերը թույլատրվում է օգտագործել բժշկության, արդյունաբերության եւ անասնաբուժության ոլորտներում օգտագործվող միջոցների արտադրության համար:
Փաստաթղթում նշվում են նաեւ թմրամիջոցների չափաբաժնի պարունակության վերաբերյալ պահանջները: Բացի այդ, արդյունաբերական նպատակներով արգելվում է օգտագործել կանեփի սերմերը ցանքի համար, որոնք աճեցվում են չորրորդ եւ հաջորդ անգամները, եւ կակաչի սերմերը` երկրորդ և հաջորդող վերարտադրություններում: Թմրամիջոց պարունակող բույսերը կարող են աճեցնել միայն իրավաբանական անձինք, պարզաբանում է «Ինտերֆաքս»-ը:
Հունիսի 19-ին ՌԴ Պետդուման օրինագիծ էր ընդունել Ռուսաստանում բժշկական նպատակներով կանեփի եւ ափիոնի կակաչի աճեցման մասին: Այդպիսի իրավունք ունեն հատուկ արտոնագիր ունեցող պետական ձեռնարկությունները:
Մինչեւ օրենքի ընդունումը թույլատրվում էր թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնել գիտական, կրթական նպատակներով եւ փորձագիտական գործունեության շրջանակներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց