Մեկ տարում ինքնակամ Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել գրեթե 4 հազար «հայրենակից»
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է այն տարածաշրջանների մասին, որտեղ ամենից հաճախ են վերաբնակվում արտասահմանից հայրենակիցները: Հիմնականում նախընտրում են Ռուսաստան վերադառնալ Ղազախստանից (32 594 մարդ), Տաջիկստանից (6 312), Մոլդովայից (5 988), Ուզբեկստանից (4 671) եւ Հայաստանից (3 807):
2018 թվականի տվյալներով՝ ընդհանուր ժամանել է 57,9 հազար մարդ: Բնակվելու համար նրանք կարող են ընտրել Ռուսաստանի 75 տարածաշրջաններից, որոնք հաստատված են վերաբնակեցման ծրագրի շրջանակում:
Որտեղ են ավելի հաճախ վերաբնակվում հայրենակիցները. Նովոսիբիրսկի մարզ՝ 7 736 մարդ, Չելյաբինսկի մարզ՝ 6 936 մարդ, Տուլայի մարզ՝ 5 155 մարդ, Վորոնեժի մարզ՝ 3 943 մարդ, Օմսկի մարզ՝ 3 831 մարդ:
Ժողովրդագրության, միգրացիայի եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտի դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Կրուպնովը NEWS.ru-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու են հենց նշված մարզերն ընտրում:
Նովոսիբիրսկի եւ Չելյաբինսկի մարզերը նախընտրում են աշխատանքի ընդունվելու հնարավորության պատճառով, քանի որ այս քաղաքները խոշոր արդյունաբերական կենտրոններ են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց