«Մենք թույլ չենք տա, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ «դարի գործարքն» իրականություն դառնա». Էրդողան
Կուալա Լումպուրում անցկացվող տարբեր երկրների խորհրդարանականների մասնակցությամբ համաժողովին ուղղված իր ողջույնի խոսքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ իրականություն դառնա ԱՄՆ-ի առաջարկած իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման ծրագիրը, որը ստացել է «դարի գործարք» անվանումը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Կուալա Լումպուրում անցկացվող համաժողովը կրում է «Իսրայելի զավթողականությունը կանգնեցնելուն ուղղված ակտիվ ռազմավարություն» խորագիրը:
«Պաղեստինը տարիներ շարունակ բռնազավթվել ու թալանվել է: Իսրայելն ապօրինի կերպով է հասել իր այսօրվա սահմաններին: Թուրքիան չի կարող լուռ մնալ Երուսաղեմի բռնակցման հարցում և միայնակ թողնել պաղեստինցի եղբայրներին այս պայքարում: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Երուսաղեմը մեր կարմիր գիծն է»,-նամակում նշել է Թուրքիայի նախագահը:
Նամակի վերջաբանում Էրդողանը նշել է, որ իսլամական երկրների պարտքն է պաշտպանել Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթը, տեր կանգնել Երուսաղեմին ու պաշտպանել պաղեստինցիների իրավունքները:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց