Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը կայցելեն զանգվածային անտառային հրդեհներից տուժած ավստրալական քաղաքներ
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, պատրաստվում են Ավստրալիա այցելել, հայտնում է Daily Mail պարբերականը՝ մանրամասնելով, որ թագավորական զույգն այցելելու է ամիսներ շարունակ Ավստրալիան պատուհասած զանգվածային անտառային հրդեհների հետևանքով ավերված և տուժած քաղաքներ:
Պարբերականը նկատում է, որ Քեմբրիջներին «շոկի է մատնել» անտառային հրդեհների պատճառած վնասի ահռելի չափը:
Ներկայում թագավորական զույգն Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ համաձայնեցնում է կայանալիք ուղևորության դետալները:
Հայտնի է, որ Քեմբրիջները կայցելեն Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա նահանգներ, ինչպես նաև երկրի հարավ:
Նշվում է, որ արքայազն Ուիլյամի համար սա կլինի դեպի Ավստրալիա հինգերորդ ուղևորությունը, մինչդեռ որպես զույգ՝ Քեմբրիջները վերջին անգամ Ավստրալիայում էին եղել վեց տարի առաջ:
Հիշեցնենք, որ անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածք, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: Բացի այդ, հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանու անկման պատճառ են դարձել:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց