Թրամփը Կոնգրեսից ավելի քան 700 միլիոն դոլար է խնդրել Եվրոպայում և Ասիայում «Ռուսաստանին հակազդելու» համար
Ինչպես արդեն հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հրապարակել է 2021-ի ֆինանսական տարվա բյուջեի ծրագիրը, որը սկսվում է հոկտեմբերից: Ծրագիրը ենթադրում է 3.7 տրիլիոն դոլարի չափով եկամուտներ և 4.79 տրիլիոն դոլարի չափով ծախսեր:
Meduza-ն գրում է, որ բացի դա, Սպիտակ տունն առաջարկում է ավելի քան 700 միլիոն դոլար հատկացնել «ռուսական ազդեցության» դեմ պայքարի համար: Այդ գումարները կուղղվեն Եվրոպայի և Ասիայի՝ ԱՄՆ դաշնակից պետություններին տարածաշրջանային ամբողջականության պաշտպանության և ընդհանուր առմամբ անվտանգության ամրապնդման համար: Ընդ որում, այդ միջոցների մի մասը, ինչպես ծրագրվում է, կտրվի որպես աջակցություն՝ ռուսական սպառազինությունից հրաժարվելու, ինչպես նաև կուղղվի ՌԴ-ից ներմուծվող էներգետիկ ռեսուրսներից կախվածության նվազմանը:
Նաև առաջարկվում է 24 միլիոն դոլար հատկացնել «ռուսական դեզինֆորմացիայի և քարոզչության» դեմ հակազդեցությանը:
Սա 2020-ի նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ երկրի բյուջեի վերջին ծրագիրն է, որը ներկայացվում է Դոնալդ Թրամփի աշխատակազմի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց