С-500- ը Երկրից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությամբ կարող է հասնել թիրախին
Հեռանկարային С-500 զենիթահրթիռային համակարգը կկարողանա Երկրից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությամբ հասնել թիրախին, հայտնում է «Ալմազ- Անտեյ» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ իր բնութագրերով С-500-ը գերազանցում է իր նախորդներին, որոնք ստեղծվել են կամ ինչ-որ տեղ ստեղծվում են։ «Մթնոլորտի վերին շերտերում հասնելը իրատեսական է։ Դա երկրագնդից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է»,- ասել է Սոզինովը։
Նրա խոսքերով՝ համակարգը պարունակում է տարբեր նշանակության մեծ թվով լոկացիոն միջոցներ եւ զենիթային կառավարվող հրթիռներ։ «Սա խնդիրների մի ամբողջ համալիր լուծող համակարգ է՝ ինչպես հակաօդային, այնպես էլ հակահրթիռային պաշտպանության»,- հայտարարել է նա։
«Մենք փորձել ենք օդատիեզերական հարձակման միջոցների զարգացման առաջիկա 25 տարիների կանխատեսում անել եւ ենթադրում ենք, որ այն շատ հավաստի կլինի այն բնութագրերի տեսակետից, որոնց կարող է հասնել պոտենցիալ հակառակորդը այդ ժամանակահատվածում։ Համապատասխանաբար, մեր համակարգը պետք է կարողանա պայքարել այն միջոցներիմ դեմ, որոնք դեռեւս բացակայում են, սակայն կարող են հայտնվել 5; 7 կամ 10 տարի հետո»,- հավելել է Սոզինովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց