Գերմանիայի նախագահը սխալմամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ղեկավարությանը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաստատել է, որ Իրանում Գերմանիայի դեսպանատունն իր անունից սխալմամբ հեռագիր է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը ՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով գերմանական լրատվամիջոցներին:
2019-ին Շտայնմայերը «ջերմ շնորհավորանքներ» էր փոխանցել Իրանի իշխանություններին հեղափոխության 40-ամյակի առթիվ և հավաստիացրել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, որ Գերմանիան բոլոր ջանքերը կներդնի միջուկային գործարքի պահպանման համար: Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհուրդը, նախագահ Յոզեֆ Շուստերի գլխավորությամբ, քննադատել էր Շտայնմայերին այդ շնորհավորանքի համար:
«Այս տարի նախագահի գրասենյակը նախապես Իրանի իշխանություններին ուղղված տեքստ էր պատրաստել, որը պետք է ուղարկվեր Թեհրանում Գերմանիայի դեսպանատուն` այն առանց Բեռլինի լրացուցիչ հաստատման հասցեատիրոջը չուղարկելու առանձին ցուցումով: Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Շտայնմայերը որոշել է չուղարկել հեռագիրը, սակայն Թեհրանում գերմանացի դիվանագետները շտապել են և նախօրոք են այն ուղարկել»,- գրում է Welt թերթը՝ հղում տալով նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը:
Ավելի ուշ Իրանում Գերմանիայի դեսպանը տեղեկացրել է իրանական իշխանություններին, որ հեռագիրը սխալմամբ է ուղարկվել, և նշել է, որ այս տարի Գերմանիայի նախագահը զերծ կմնա Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարին ուղղված շնորհավորանքներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց