Հնդկացիների սուրբ գերեզմանները պայթեցվել են «Թրամփի պատի» կառուցման համար
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանի վրա պատնեշի կառուցումը, որը հայտնի է «Թրամփի պատ» անունով, կդիպչի արգելոցին, որտեղ այստեղ բնակված հնդկացիական ցեղերից մեկի սրբազան գերեզմանն է, փոխանցում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Washington Post-ը:
Ինչպես պարբերականին պատմել է այս շրջանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռաուլ Գրիյալվան, պայթեցման աշխատանքներն ընթանում են Մոնումենտ Հիլ բլրի վրա, որտեղ պապագո ցեղի հնդկացիները պատվով թաղում էին մարտում սպանված իրենց թշնամիներին, հիմնականում` ապաչիների ցեղից:
«Այս շաբաթ Թրամփը պայթեցրել է բնիկ ամերիկացիների սուրբ բլուրը հանրային հողի վրա՝ իր ռասիստական պատը կառուցելու համար»,- Twitter-ի իր էջին գրել է այդ հնդկացիական ցեղին պատկանող քաղաքական գործիչը:
Նա նաեւ պատմել է, որ աշխատանքներն ամբողջովին փոխել են բլրի տեսքը: Միևնույն ժամանակ, այս հողերի պատմականորեն հնդկացի տերերի հետ իշխանությունները նախապես չեն խորհրդակցել: Հաղորդվում է, որ շինարարությունը սպառնում է հնագիտության 22 հուշարձանի գոյությանը: Պատմականորեն ծեսերի համար օգտագործված տարածքում պատ կառուցելու բուն փաստը պղծում է այն, ընդգծել է Գրիյալվան:
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը նախատեսված է մեքսիկացիների կողմից սահմանի անօրինական հատումները կանխելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց