Շվեյցարիայում սեռական կողմնորոշման վրա հիմնված խտրականության դեպքերը կպատժվեն օրենքով
Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվեարկել են երկրում սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության դեպքերը պատժելի դարձնելու մասին նոր օրենքի ընդունման օգտին, հայտնում է Reuters գործակալությունը:
Շվեյցարիայի ընտրողների գրեթե երկու երրորդը՝ 63,1 տոկոսը, կողմ է քվեարկել այն նորմին, որով հասարակական հաստատությունների և ծառայությունների ոլորտի աշխատակիցները չեն կարող հրաժարվել հաճախորդներին սպասարկելուց՝ նրանց սեռական կողմնորոշման պատճառով: Շվեյցարիայի քսանվեց կանտոններից միայն երեքում է բնակչության մեծամասնությունը դեմ եղել նման օրենքի ընդունմանը:
Որպես պատժի միջոց նախատեսվում է ինչպես տուգանք, այնպես էլ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:
2018 թվականի վերջին երկրի խորհրդարանը հավանություն է տվել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ անձանց նկատմամբ խտրականության դեմ գործող օրենքի ընդլայնմանը: Նախկինում խոսքը միայն ռասայական խտրականությունից պաշտպանման մասին էր: Ընդլայնմանը դեմ հանդես եկող մարդիկ կարծում էին, որ դա խախտելու է խոսքի ազատության սկզբունքը և ազգային հանրաքվեի համար անհրաժեշտ 50 000 ստորագրություն էին հավաքել:
Նմանատիպ օրենքներ գործում են Եվրամիության շատ երկրներում: Reuters գործակալության պարզաբանմամբ` Շվեյցարիայի բնակչությունը երկրների համեմատ առավել պահպանողական է:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի