Մեծ Բրիտանիային է մոտեցել վերջին 7 տարում ամենահզոր մրրիկը
Մեծ Բրիտանիային է մոտեցել «Սիարա» մրրիկը: Այն արդեն անվանել են վերջին 7 տարում ամենահզորը: Տեղատարափ անձրեւների եւ ուժգին քամու պատճառով արդեն չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ: Երկաթուղային շատ կայարաններ գնացքները կանգնեցրել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լոնդոնում փակվել են բոլոր ութ թագավորական այգիները: Երկրում հազարավոր շենքեր առանց էլեկտրականության են մնացել: Ափամերձ շրջաններում քամու ուժգնացումը հասնում է ժամում 120 կիլոմետրի: Լրատվամիջոցները հայտնում են արմատախիլ եղած ծառերի եւ դրանց տակ ճզմված ավտոմեքենաների մասին:
Կամուրջներիրց շատերը փակ են բեռնատարների երթեւեկության համար: Միացյալ Թագավորության մի մասը ջրածածկ է եղել: Իսկ Շոտլանդիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում սպասվում են ձյան տեղումներ:
Վատ եղանակի պատճառով Մեծ Բրիտանիայի թագուհի 93-ամյա Եղիսաբեթ II-ը, որը հիմա Նորֆոլքում է, հրաժարվել է գնալ կիրակնօրյա եկեղեցական պատարագին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց