Ռուսաստանի վարչապետն առաջարկել է բժշկական դիմակների պաշար ստեղծել՝ երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածման դեպքում պաշտպանվելու համար
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է բժշկական դիմակների ռազմավարական պաշար ստեղծել՝ Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հնարավոր տարածման համար: Ինչպես հայտնում է Известия-ն՝ այս մասին պարզ է դառնում կառավարության ղեկավարի և իր տեղակալների միջև օպերատիվ խորհրդակցության արձանագրությունից:
Մասնավորապես, «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության առջև առաջադրանք կա՝ հաշվարկել, թե անձնական պաշտպանության ինչ քանակի միջոցներ անհրաժեշտ կլինեն, իսկ Պետական պաշարների դաշնային գործակալությանը, Ֆինանսների նախարարությանը և Արդյունաբերության և առևտրի նախարարությանը հանձնարարվել է կառավարություն ներկայացնել համատեղ առաջարկներ:
Պետական պաշարների դաշնային գործակալությունում հաստատել են, որ նման առաջարկ են ստացել, և այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ ներկա պահին պետական նյութական ռեզերվում դիմակների պաշար չկա, սակայն իրապես ծրագրվում է այն ստեղծել՝ անկախ կորոնավիրուսի տարածումից:
«Դիմակների ռազմավարական պաշար ստեղծելը միանգամայն խելամիտ նախաձեռնություն է»,- հայտնել է Պետդումայի առողջապահության հանձնաժողովի անդամ Բորիս Մենդելևիչը, սակայն ընդգծել է, որ այնուամենայնիվ դիմակների կրումը վիրուսից 100 % պաշտպանություն չի ապահովում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց