Լուսանկարիչը ֆիքսել է, թե ինչպես է կայծակը երեք անգամ անընդմեջ հարվածում աշխարհի ամենաբարձր շենքին (լուսանկար)
Դուբայում լուսանկարիչը ֆիքսել է, թե ինչպես է կայծակը երեք անգամ անընդմեջ հարվածել աշխարհի ամենաբարձր կառույցի՝ «Բուրջ Խալիֆա» աշտարակի գագաթին, որի բարձրությունը 828 մետր է:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, 33-ամյա Զոհաիբ Անջումն արտասովոր երևույթը պատկերել է ուժեղ քամիների ժամանակ: «Դա բառացիորեն տեղի է ունենում մեկ ակնթարթում, կարող ես աչքդ թարթել և բաց թողնել պահը: Դա հնարավոր չէ տեսնել անզեն աչքով, դա կարելի է տեսնել դանդաղեցված կադրով»,- ասել է լուսանկարիչը:
Հազվադեպ երևույթը հայտնի է «Կայծակների շարան»: Այն տեղի է ունենում, երբ քամին փչում է կայծակի ալիքի ուղղությամբ դրա առաջացման պահին:

«Որքան ուժեղ լինի քամին և որքան մոտ կայծակին, այնքան շատ հորիզոնական կայծակնային գծեր կերևան պատկերում»,- նշվում է Storm Highway մասնագիտացված պորտալում:
Լուսանկարչի խոսքով՝ նա 7 տարի շարունակ փորձել է նման կադր ստանալ, սակայն առաջին անգամ է հաջողվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց