Հայտնի է Չինաստանում հարյուրավոր ռուս օդաչուների աշխատանքից հեռացման պատճառը
Ռուսաստանում օդանավի նախկին հրամանատար, թռիչքների անվտանգության մասնագետ Ալեքսանդր Ռոմանովը բացատրել է, թե ինչու են չինական ավիաընկերությունները որոշել ավելի քան հարյուր ռուս օդաչուների ազատել աշխատանքից, հայտնում է Lenta.ru կայքը։
Ռոմանովի խոսքով՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով ավիաընկերությունների փոխադրումների թիվը նվազել է և հենց դա է ռուս օդաչուներին աշխատանքից ազատելու պատճառը: «Գիտեմ, որ երբեմն 5-10 ուղևոր են այդ մեծ ինքնաթիռներով տեղափոխվում», - նշել է նա:
Նախկին օդաչուն ենթադրել է նաև, որ աշխատանքից ազատվելու դեպքում ռուս օդաչուների մեծ մասը կկարողանա արտասահմանում աշխատել, քանի որ նրանք եվրոպական և ամերիկյան վկայականներ ունեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական ավիաընկերությունները զանգվածային կրճատումներ կիրականացնեն և աշխատանքից ավելի քան հարյուր ռուս օդաչուների կհեռացնեն: Նշվում էր, որ խոսքը գնում է պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման մասին: Միևնույն ժամանակ չինացի ավիափոխադրողները կրճատում են ոչ միայն ռուսաստանցի օդաչուներին, այլ նաև չինական օդանավերի անձնակազմում աշխատող այլ օտարերկրացիներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց