Մի քանի հանրապետականներ խնդրել են Թրամփին չհեռացնել ԵՄ-ում ԱՄՆ դեսպանին. աղբյուր
Հանրապետական կուսակցության մի խումբ սենատորներ խնդրել են Սպիտակ տանն աշխատանքից չհեռացնել ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդին, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրին:
Աղբյուրը նաեւ հայտնել է հեռուստաալիքին սենատորների անունները, որոնք պաշտպանել են Սոնդլանդին՝ Սյուզան Քոլինզը Մեն նահանգից, Թոմ Թիլիսը Հյուսիսային Կարոլինայից, Ռոն Ջոնսոնը Վիսկոնսինից եւ Մարթա Մաքսելին Արիզոնայից:
Քաղաքական գործիչներին մտահոգել է այն, որ ԵՄ-ում ԱՄՆ դեսպանի հեռացումը կդիտվի վատ լույսի ներքո եւ հայտարարել Սպիտակ տանը, որ Սոնդլանդին պետք է թույլ տալ հեռանալ սեփական կամքով:
Ընդ որում՝ սենատորները նշել են, որ պարտադիր չէ աշխատանքից ազատել Սոնդլանդին, քանի որ ինքը՝ դիվանագետը, քննարկել է իր հրաժարականը բարձրաստիճան անձանց հետ Սենատում իմփիչմենթի գործընթացից հետո:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ցուցմունք էին տվել իմփիչմենթի գործընթացի շրջանակում: Նրանք ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդն էր ու Ուկրաինայի հարցով Սպիտակ տան փորձագետ Ալեքսանդր Վինդմանը:
Ընդ որում՝ Թրամփը հեռացրել էր նաեւ Վինդմանի երկվորյակ եղբորը՝ Եվգենի Վինդմանին, որն աշխատում էր որպես փաստաբան անվտանգության խորհրդում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի