Ղազախստանում տեղի ունեցած զանգվածային անկարգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի․ կան տասնյակ վիրավորներ
Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 10-ի, հայտնում է «Хабар 24»-ը։
Ավելի վաղ Ղազախստանի գործադիր մարմնի իշխանության ղեկավար Ասկար Միրզահմետովը հայտարարել էր, որ անկարգություններին ընդհանուր թվով մասնակցել է գրեթե 1000 մարդ: Ձերբակալվել է 47 մարդ, ևս 44-ը ազատ են արձակվել:
Փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում ոստիկանության կողմից երթևեկության կանոնները խախտած մեքենայի վարորդին հետապնդելն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, անկարգություններով և կրակոցներով։
Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կատարվածն անվանել է տեղացի բնակիչների միջև առաջացած կոնֆլիկտ, որից սադրիչներն են օգտվել։
Միևնույն ժամանակ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն ՝ բախումները տեղի են ունեցել տեղացի բնակիչների և ոստիկանության միջև։ Ոստիկանության տարածքային բաժանմունքի մամուլի ծառայությունից հայտարարել են «վարչական իրավախախտման համար ձերբակալված վարորդի հարազատների միջև» տեղի ունեցած կոնֆլիկտի մասին։
Նշվում է, որ իրավապահները հետապնդել են օրինազանցին, որը կանգ է առել իր տան մոտ։ Վերջինիս հարազատները ոստիկանությանը դիմադրություն են ցուցաբերել և քարեր նետել նրանց մեքենաների վրա։ Ոստիկանության աշխատակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի