ԱՄՆ-ը ընդլայնել է այլ երկրներից պողպատի եւ ալյումինի ներկրման տուգանքային պատժամիջոցները
ԱՄՆ-ը ընդլայնել է այլ երկրներից պողպատի եւ ալյումինի ներկրման տուգանքային պատժամիջոցները։ Շաբաթ օրը, փետրվարի 8-ին, տեղի ժամանակով 00։00-ից լրացուցիչ մաքսային տուգանքներ են ներդրվել մի ամբողջ շարք ապրանքների, որոնց թվում՝ մեխերի, ամրակների, մետաղյա լարերի եւ մալուխների վրա, հայտնում է DW-ն։
Նոր տուգանքային տուրքերը չեն տարածվում միայն Արգենտինայից, Ավստրալիայից, Կանադայից, Մեքսիկայից եւ Հարավային Կորեայից պղնձաձուլական արտադրանքի վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի սկզբին տուգանքներ եւ տուրքեր էր սահամանել բոլոր երկրներից ներկրվող պղնձի եւ ալյումինի վրա։ 2019թ․ հունվարի վերջին Սպիտակ տունը տուգանքների ընդլայնման միջոցառումները հիմնավորել էր նրանով, որ այլ երկրներում արտադրողները իբր ներդրված տուգանքները շրջանցում են՝ ԱՄՆ-ին մատակարարելով պղնձից եւ ալյումինից այնպիսի արտադրանք, որոնք ներառված չեն սահմանափակումների ցուցակում։
Թրամփը դժգոհ է նրանից, որ ԱՄՆ-ի արտաքին առեւտրային բալանսը արդեն մի քանի տարի վնասով է կրում։ Նա ենթադրում է, որ դա այլ երկրների քաղաքականության հետեւանքն է, որոնք, նրա կարծիքով, իրենց արտահանումն առաջ տանելու անարդար միջոցների են դիմում։ Թրամփը ճնշումներ է գործադրում խոշոր առեւտրային գործընկերների վրա, որպեսզի մեծացնի ԱՄՆ-ից արտահանումների ծավալը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց