Ստալինի ծոռն ու նրա կինն անհետացել են
Մոսկվայում անհետացել են ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծոռն ու նրա կինը։ Այս մասին հայտնել է Ստալինի թոռը՝ կորած ամուսիններից մեկի հայրը, փոխանցում է ռուսական մամուլը։
Սելիմ Բենսաադը, որը Ստալինի թոռնուհու որդին է, և նրա կինը հեռացել են Բենսաադի հոր՝ Խոսին Բենսաադի տանից, երբ վերջինս այցով Ալժիրում է եղել։ Ավագ Բենսաադը տուն վերադառնալուց հետո իրավապահ մարմիններին է հայտնել նրանց անհետացման մասին։
Սակայն իրականում պարզվել է, որ ամուսինները հեռանալուց առաջ գրություն են թողել տանն ու ավագ Բենսաադին խնդրել են հանգիստ թողնել իրենց։ Ոստիկանությունը, ըստ այդմ, հրաժարվել է հետախուզում հայտարարել զույգի նկատմամբ՝ համարելով, որ նրանք ոչ թե անհետացել են, այլ ուղղակի հեռացել։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի