Պետերբուրգում պաշտոնյայի բնակարանում ընդհատակյա խաղատուն է հայտնաբերվել
Ուժային մարմինների աշխատակիցները Պետերբուրգի քաղաքային պաշտոնյայի բնակարանում ընդհատակյա խաղատուն են հայտնաբերել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ բնակարանը պատկանում է քաղաքային «Վեդենսկիյ» կազմավորման ղեկավար Օլեգ Կալյադինին։ Ինչպես նշվում է հաղորդագրություններում, պաշտոնյան ինքը հայտարարել է, որ բնակարանը վարձով է տրված, եւ ինքը չի իմացել իրավախախտման մասին։
Իր հերթին, Սանկտ Պետերբուրգի՝ «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային բաժանմունքի քարտուղար Վյաչեսլավ Մակարովը լրագրողներին հայտնել է, որ իրենք անհապաղ կքննարկեն կուսակցությունից Կալյադինին հեռացնելու հարցը։
«Սահմանից դուրս» վարկանիշով պաշտոնյաները կուսակցությունում լինել չեն կարող։ «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային բաժանմունքը անհապաղ կդիտարկի Օլեգ Կալյադինին կուսակցությունից հեռացնելու հարցը․․․ Վարձով տալ տունը, որտեղ հետո սկսում է ծաղկել հանցավոր բիզնես՝ նման վարքագիծը կտրականապես անհամատեղելի է մեր կուսակցության անդամի կարգավիճակի հետ»,- հայտարարել է Մակարովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց