Հնդկական Գոա կղզու ոստիկանները բռնել են թուրք նախկին դեսանտայինի, որը թմրանյութ է վաճառել զբոսաշրջիկներին
Հնդկական Գոա կղզու ոստիկանները հանցանք կատարելիս բռնել են 47-ամյա թուրք նախկին դեսանտային Մուրատ Տասին, որը թմրանյութեր է վաճառել զբոսաշրջիկներին, գրում է Times of India-ն։
Նշվում է, որ Տասի մոտ եղել է 710 գրամ մետամֆետամին։ Նախկին «կոմանդոն» ապրուստի միջոցը թմրանյութերի վաճառքով էր վաստակում։
Տասը ձերբակալվել է։
Հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ ամբողջ աշխարհով մեկ թմրանյութեր վաճառել սկսել է թուրքական բանակից հեռանալուց հետո։
Գոայում Տասն առաջին անգամ հայտնվել է 2018թ․ սեպտեմբերին, այնուհետեւ՝ 2019թ․ նոյեմբերին։
Հնդկաստանի ոստիկանությունում պատմել են, որ Տասը թմրանյութերը Թուրքիայից է բերել։ Ընդ որում, նա դրանք հնդիկներին չի վաճառել։
Տեղեկացվում է, որ նա արդեն հասցրել է լինել Բահրեյնում, Ռուսաստանում, Վրաստանում, Շրի Լանկայում եւ Գերմանիայում։
Կասկածյալը բավական շքեղ կյանք է վարել եւ եկամուտները սեփական կարիքների համար է ծախսել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց