Արա Զոբայանին 12 վայրկյան էր անհրաժեշտ՝ ամպից դուրս գալու և Կոբի Բրայանտի ուղղաթիռը փրկելու համար. հետաքննությունը նոր մանրամասներ է պարզել
Ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ուղղաթիռը վարող հայազգի օդաչու Արա Զոբայանն ուղղաթիռի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է ամպերի պատճառով, ինչն էլ կարող էր ավիավթարի պատճառ դառնալ:
Այս մասին վկայում են հետաքննության արդյունքները, որոնք հրապարակվել են ESPN կայքում: Ըստ հետաքննության տվյալների՝ շարժիչում որևէ անսարքություն չի հայտնաբերվել:
Աղետի մանրամասներն ուսումնասիրող հատուկ հանձնաժողովի մասնագետների կարծիքով՝ Զոբայանը կարող էր դուրս գալ ամպից, եթե հասցներ վեր բարձրանալ ևս 30 մետր: Դրա համար նրան 12 վայրկյան անհրաժեշտ կլիներ, սակայն 700 մետր բարձրությամբ գտնվելիս ուղղաթիռն սկսել է կտրուկ անկում գրանցել՝ թեքվելով դեպի ձախ և բախվել է ժայռին:
Հիշեցնենք, որ Զոբայանի վարած ուղղաթիռը, որում գտնվել են նաև մարզիկն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան, կործանվել է հունվարի 26-ին՝ երիտասարդական բասկետբոլային հանդիպման մեկնելիս: Ուղղաթիռի 9 ուղևորներից ոչ ոք չի փրկվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց