Թրամփը ԵՄ-ում ԱՄՆ դեսպանին պաշտոնից ազատել է իր դեմ ցուցմունք տալու համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդին, որն ավելի վաղ նախագահի դեմ ցուցմունք էր տվել Կոնգրեսում նրա դեմ սկսված պաշտոնանկության գործընթացի շրջանակում:
Ինչպես հայտնում է dailymail.co.uk-ը, դրանից երկու օր առաջ նախագահը պաշտոնից ազատել էր գնդապետ Ալեքսանդր Վինդմանին, որը ևս Թրամփի դեմ ցուցմունք էր տվել: Հայտնի է, որ նա զբաղվում էր Ուկրաինայում ԱՄՆ-ի շահերի առաջխաղացման հարցերով:
Բացի այդ, Թրամփը պաշտոնից հեռացրել է Վինդմանի երկվորյակ եղբորը՝ Եվգենի Վինդմանին, որը ծառայում էր Ազգային անվտանգության խորհրդում:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ պաշտոնանկության գործընթացի շրջանակում Սենատի կողմից վերջնականապես արդարացվելուց հետո Թրամփը սկսել է վրեժ լուծել իր դեմ ցուցմունք տվողներից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնական դիրքի չարաշահման ու Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար: Այնուհետև գործընթացը շարունակվել էր Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահի կուսակիցները: Երկու շաբաթ տևած քննությունից հետո Սենատը նախագահին արդարացրել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց