Բռնության հերթական դեպքը Չեչնիայում անկախ լրագրողի ու փաստաբանի նկատմամբ
Մարդու իրավունքների գծով եվրոպական հանձնակատարը հորդորում է Ռուսասատնի իշխանություններին հետաքննել Չեչնիայում լրագրողի ու փաստաբանի դեմ իրագործված բռնության դեպքերը
‘’Նովայա Գազետա’’ թերթի լրագրող Ելենա Միլաշինան և նրան ուղեկցող փաստաբան Մարինա Դուբրովինան ծեծի են ենթարկվել Չեչնիայում մի խումբ անձանց կողմից հյուրանոցի սրահում: Միլաշինան հայտնի է Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուսաբանմամբ:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Չեչնիայի տարածքային բաժինը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը:
Հայտնի է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Կրեմլի երկար տարիների դաշնակիցն է Հյուսիսային Կովկասում: Միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս անդրադարձել են Կադիրովի օրինախախտումներին Չեչնիայում, հատկապես` մարդու իրավունքների ոլորտում:
Վերջիններս ընդգծում են, որ լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների նկատմամբ թշնամական վերաբերմունքը Չեչնիայում հաճախ հանդիպող երևույթ է, որին նպաստում են նաև տեղական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ ելույթները: Եվրախորհուրդը կոչ է անում ՌԴ իշխանություններին համապատասխան պայմաններ ստեղծել իրավապաշտպանների ու լրագրողների անվտանգ գործունեության համար:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի