Գլոբալ համակարգային կոլապսը կարող է մարդկության բնաջնջմանը հանգեցնել մինչեւ 21-րդ դարի վերջը
Կլիմայական փոփոխությունները եւ բնության վրա մարդու բացասական ազդեցությունը բազմաթիվ էկոլոգիական ճգնաժամերի հիմնական գործոններն են, որոնք վերջնարդյունքում առաջացնում են գլոբալ համակարգային կոլապս: Այս կոլապսը կանխատեսած գիտնականները վստահ են, որ մարդկությունն այն չի վերապրի, փոխանցում է Planet- today-ը:
Կարելի է կարծել, թե խոսքն ինչ-որ հեռավոր ու քիչ հավանական իրադարձության մասին է, բայց գիտնականներն ասում են, որ մարդկության բնաջնջմանը հանգեցնող գլոբալ համակարգային կոլապսը տեղի կունենա արդեն մինչեւ 21-րդ դարի վերջը: Աղետի նախագուշակները կլինեն մասշտաբային էկոլոգիական ճգնաժամերը, որոնք կհրահրվեն կլիմայի փոփոխություններով, տարերային աղետներով, էքստրեմալ շոգով, խմելու ջրի հասանելիության խնդիրներով, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի աճով, կենսաբազմազանության նվազմամբ եւ այլն:
«Արդեն 21-րդ դարում մարդկությունը ստիպված կլինի բախվել ահռելի թվով գործոնների, որոնցից յուրաքանչյուրն առանձին առավել քան լուրջ խնդիր է: Բայց եթե դեռեւս հնարավոր է հաղթահարել առանձին մասշտաբային խնդիրները, ապա այդպիսի խնդիրների հանրագումարը, մեծ հավանականությամբ, կհանգեցնի մարդկային քաղաքակրթության ոչնչացմանը: Արդեն հիմա մենք տեսնում ենք, որ գլոբալ տաքացման դեմ պայքարելու մեր փորձերը միանգամայն անարդյունավետ են»,- նշված է հետազոտության մեջ, որը հրապարակել են աշխարհի տարբեր երկրներից 200 գիտնականներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց