Մահացել է Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպանը, որը խլել է ավելի քան 250 մարդու կյանք
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի հիվանդանոցներից մեկում մահացել է կոլումբացի տխրահռչակ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպան Ջոն Հայրո Վելասկեսը` Պոպայ մականվամբ: Նա կերակրափողի քաղցկեղ ուներ, հայտնում է korrespondent.net-ը` Կոլումբիայի պատժի կրման և բանտերի ազգային ինստիտուտի թվիթերյան հաղորդագրությանը հղումով:
«Ջոն Հայրո Վելասկես Վասկեսը` «Պոպայը», մահացել է այսօր առավոտյան, Քաղցկեղի ազգային ինստիտուտում: Դատապարտյալը հոսպիտալացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նա 54 տարեկան էր: Վելասկեսը դատապարտվել էր լրագրողի սպանությանը մասնակցության համար: Նա բանտում է անցկացրել 22 տարի և վաղաժամկետ ազատ արձակվել:
Դուրս գալով բանտից` Պոպայը նկարահանվել է ֆիլմում, դարձել տեսաբլոգեր, որոնց ժամանակ պատմել է բանտից հետո հասարակությանն ինտեգրման ու զղջման մասին, գրքեր գրել: Նա շատ էր ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:
Մարդասպանի խոսքով` նա սպանել է ավելի քան 250 մարդու: Պոպայը վստահեցրել է, որ Էսկոբարի կարգադրությամբ նա կսպաներ անգամ հորը` առանց մտածելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց