Մշակույթի նախարարի դստեր հարսանիքն անցել է պատկերասրահում
Կիրակի, փետրվարի 2-ին, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի մշակույթի նախարար Իրադա Այուպովայի դստեր հարսանիքն էր, այն էլ ժամանակակից արվեստի պատկերասրահում: Հիմա մշակույթի նախարարին մեղադրում են լիազորությունները չարաշահելու մեջ:
Հանրապետության ղեկավարները, սակայն, պարզաբանել են, որ որ այս դեպքը լիազորությունների չարաշահում չէ, քանի որ պատկերասրահն ընդգրկված է մշակութային հաստատությունների ցանկում, որտեղ ամուսնության գրանցումը թույլատրվում է, ծառայությունը հասանելի է բոլոր զույգերի համար:
Նշվում է, որ հանրապետությունում թույլատրված են հարսանիքներ թանգարաններում, պատկերասրահներում: Ընտանեկան-ամուսնական կապերը հանրայնացնելու նպատակով Թաթարստանի ժողովրդագրական զարգացման համապարփակ ծրագրի իրականացման շրջանակներում գնացել են ահա այսպիսի քայլի:
Ամուսնության գրանցման համար ընդամենը պետք է դիմում ներկայացնել, վճարել տոնակատարության հետ կապված բոլոր ծախսերը: Պարզվում է, որ նորապսակներն այս դեպքում եւս վճարել են:
Ահա այսպես, կարեւորը որոշումը գոյություն ունի, իսկ թե որքան բարոյական է թանգարանում հարսանիք անելը, արդեն մղվում է հետին պլան:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց