Իրանում հետապնդում են ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին հրապարակումներ անող լրագրողներին
Իրանում տասնյակ լրագրողներ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանած ինքնաթիռի խոցման ու դրան հաջորդած բողոքի ցույցերի վերաբերյալ հրապարակումներ անելուց հետո իշխանությունների կողմից խիստ ճնշումների են ենթարկվում, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (RSF):
Մասնավորապես, լրագրողներին սկսել են հարցաքննության կանչել, խուզարկություններ իրականացնել և ստիպել են սոցիալական կայքերի օգտահաշիվները փակել: Նշվում է, որ մի շարք մեդիամասնագետների անգամ սպառնացել են:
Տեղեկությունների համաձայն` փետրվարի 6-ից սկսած Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի կամ Հետախուզության նախարարության աշխատակիցները կանչել և հարցաքննության են ենթարկել առնվազն 21 լրագրողի:
Իրանական հետախուզության աշխատակիցներն ՈՒՄԱ-ի ինքնաթիռի խոցումից հետո ներխուժել են առանձին լրագրողների տներ և հետախուզության ընթացքում համակարգիչեր, բջջային հեռախոսներ, գրքեր, փաստաթղթեր և ձեռագրեր առգրավել: Նշվում է, որ այս պահին որևէ լրագրող ձերբակալված չէ, սակայն որոշների գործատուները զգուշացրել են, որ սոցիալական ցանցերում զգույշ լինեն իրենց արտահայտություններում: Որոշ լրագրողներ անգամ ստիպված են եղել Instagram, Twitter և Facebook սոցիալական կայքերում փակել իրենց օգտահաշիվները կամ այս թեմաների շուրջ դադարել են ազատ արտահայտվել:
Նշվում է, որ լրագրողները սկսել են ճնշումներ զգալ պետական, իրենց կարծիքով, կեղծ հայտարարությունների հրապարակումից հրաժարվելուց հետո:
Երբ Թեհրանը պաշտոնապես խոստովանեց, որ նա է խոցել ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը, երկրում բողոքի ցույցեր սկսվեցին, որը հնարավոր եղավ ուժով ցրել: Դրանից հետո որոշ լրատվականների նկատմամբ ուժեղացան ճնշումները, կառավարությունն արգելեց հրապարակել այն ամենը, ինչը «չի համապատասխանում կառավարության գծին»:
Այժմ իրանցի 80 լրագրող համատեղ հայտարարություն է պատրաստել, որտեղ ափսոսանք է հայտնում ՈՒՄԱ-ի ինքնաթիռի մասին «պետական սուտ» տեղեկություններ տարածելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց