«Մենք դժոխքի միջով անցանք». Թրամփը Սենատի կողմից արդարացվելուց հետո Սպիտակ տանը տոնել է իր հաղթանակը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սենատի կողմից արդարացվելուց հետո իր աջակիցների հետ Սպիտակ տանը տոնել է այդ իրադարձությունը, հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ նախագահն իրեն պաշտոնանկ անելու գործընթացը «դժոխք» է բնորոշել:
«Իհարկե, կյանքումս սխալներ գործել եմ, ընդունում եմ, սակայն սա վերջնական արդյունքն է»,-ասել է Թրամփն ու ձեռքում պահած թերթը վեր պարզել. թերթի գլխավոր շապիկին գրված է եղել «Թրամփն արդարացված է»:
«Մենք ոչ արդարացիորեն անցանք դժոխքի միջով: Մենք ոչ մի վատ բան չենք արել: Դա չարիք էր, դա կոռուպցիա էր»,- Ներկայացուցիչների պալատի անդամների նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացի մասին շարունակել է խոսել Թրամփը:
Նախագահը, ոգևորված Սենատի որոշմամբ, հավելել է. «Հիմա մենք մի հրաշալի բառակապակցություն ունենք, երբեք չէի մտածի, որ այն այսքան լավ կհնչի: Այն կոչվում է՝ «ամբողջական արդարացում»:
Թրամփը հավելել է, որ «կատարվածն ուղղակի անհեթեթություն էր, որ երբևէ որևէ նախագահի հետ չպետք է պատահի»:
Աղբյուրը նկատում է, որ Թրամփն իր աջակիցների հետ արդարացումը տոնել է մոտ մեկ ժամ և այդ ընթացքում անընդհատ ինքն իրեն շնորհավորել է, ինքն իրեն արդարացրել, խղճացել, ինչպես նաև զուգահեռ վիրավորանքներ հնչեցրել քաղաքական մրցակիցների հասցեին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնական դիրքի չարաշահման ու Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար: Այնուհետև գործընթացը շարունակվել էր Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահի կուսակիցները: Երկու շաբաթ տևած քննությունից հետո Սենատը նախագահին արդարացրել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց