Իսրայելում խուրմայի 2000 տարվա սերմերից արմավենիներ են աճեցրել
Իսրայելի հարավում քարանձավներում մոտ 2000 տարի մնացած սերմերը գիտնականների կողմից օգտագործվել են արմավենիներ աճեցնելու համար։ «Խադասա» բժշկական կենտրոնից Սառա Սալոնի կողմից ղեկավարվող հազվագյուտ նախագծի մասին գրել է Planet- today-ը՝ հղում կատարելով Science Alert-ին։
Ամեն ինչ սկսվել է երկու հազար տարեկան սերմերի հայտնաբերումից։ Մի քանի հարյուր սերմերից, որոնք հետազոտողները գտել են Մեռյալ ծովի եւ Հրեական բլուրների միջեւ քարանձավներում, աճեցնելու համար պիտանի են եղել ընդամենը տասներեքը։ Սակայն այդ քանակը բավարարել է, որպեսզի մի քանի փյունիկյան արմավենի աճեցնեն։
Խուրման, ինչպես նշում է Սալոնը, եղել է ոչ միայն կարեւոր սննդամթերք հին իսրայելցիների համար, այլեւ օգտագործվել է բժշկական պրակտիկայում։ Դրանով բուժել են, օրինակ, դեպրեսիան, հիշողության հետ կապված խնդիրները։ «Արմավենիները եղել են կարեւոր արտահանվող ապրանք, դրանք ամբողջ աշխարհում են աճել»,- ասել է գիտնականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց