Կարելիայի տրանսպորտի նախարարը կալանավորվել է կաշառք վերցնելու կասկածանքով
Կարելիայի ճանապարհային տնտեսության, տրանսպորտի եւ կապի նախարար Ալեքսեյ Կայդալովը կաշառք վերցնելու կասկածանքով կալանավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ՌԴ ՔԿ շրջանային վարչության տվյալներով՝ կալանավորվել է նաեւ «Պետրոզավոդսկ» օդանավակայանի կառուցապատման տնօրենի տեղակալը։
Առաջիկայում քննիչները կորոշեն կասկածյալների ազատազրկման հարցը։
Հաստատության տվյալներով՝ երկու կասկածյալները մի ընկերությունից առնվազն 800 000 ռուբլի կաշառք են ստացել։ Այդ գումարի համար նրանք պետք է նպաստեին օդանավակայանի տարածքում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու պայմանագրի կնքմանը, ինչպես նաեւ աշխատանքի անխոչընդոտ ընդունմանը։
Կայդալովը նշված նախարարության ղեկավար է նշանակվել 2018թ․։ Մինչ այդ նա զբաղեցրել է Նենեցական ինքնավար մարզի նահանգապետի տեղակալի պաշտոնը։ Նախարարի պաշտոնում նրա նշանակման ժամանակ կառավարությունում ՏԱՍՍ-ին տեղեկացրել են, որ նշանակվել է փորձառու մարդ, որը կարգի կբերի ճանապարհային ոլորտը։ 2017թ․ դրությամբ Կարելիայի ճանապարհների 70 տոկոսը չէր համապատասխանում նորմատիվային պահանջներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց