Իրաքը ցամաքային ուղի է բացում Ռուսաստանի հետ առեւտրի համար
Իրաքը ցամաքային ճանապարհ է բացում Ռուսաստանի հետ առեւտրի համար` փոխադարձ առևտրի աճի ակնկալիքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ մենք հանդիպել ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի` պարոն Բոգդանովի հետ, մեզ հետ ներկա էր նաեւ Իրաքի արտաքին գործերի փոխնախարարը: Եվ երբ մենք հանդիպում ունեցանք, հենց խորհրդակցության ժամանամ Իրաքի արտգործնախարարը կապ հաստատեց իր տեղակալի հետ... և փոխանցեց, որ Իրաքի նախարարների խորհուրդը կանաչ լույս է տվել Ռուսաստանի և Իրաքի միջեւ ուղիղ ցամաքային ճանապարհ բացելուն»,- ասել է դեսպանը ՌԴ գիտության, կրթության և մշակույթի հարցերով խորհրդի նախագահ Լիլիա Գումերովայի հետ հանդիպման ժամանակ:
«Աշխարհագրորեն Իրաքի եւ Ռուսաստանի սահմանների միջեւ հեռավորությունը 1700 կմ է, իսկ Բաղդադի և Մոսկվայի միջև հեռավորությունը 2400 կմ է: Սակայն ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով առեւտրին, ապա հեռավորությունն ամենեւին էլ մեծ չէ: Մենք հսկայական հնարավորություններ ունենք փոխադարձ առեւտրի համար: Ես մեծ հույս ունեմ, որ ռուսական ապրանքները գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի, շինանյութերի ոլորտում կհայտնվեն Իրաքի շուկայում: Եվ ես նաեւ հույս ունեմ, որ իրաքյան ապրանքները կհայտնվեն Ռուսաստանի շուկայում»,- հավելել է դիվանագետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց