Թուրքիան սկսել է հրաժարվել ռուսական գազից
2019 թվականին ռուսական «Գազպրոմ» ընկերության մատակարարումները Թուրքիա 2018 թվականի համեմատ կրճատվել են 40%-ով` ներկրվող հեղուկ բնական գազի և Ադրբեջանից ներկրվող գազի հաշվին:
Ըստ Թուրքիայի էներգաշուկան կարգավորող խորհրդի տվյալների (EPDK)` 2019 թվականին Ռուսաստանից թուրքական շուկա է մտել 14,4-14,8 միլիարդ խորանարդ մետր գազ: Թուրքիան վերջին 13 տարում առաջին անգամ լքել է «Գազպրոմ»-ի ամենախոշոր գնորդների եռյակը, հիմա եռյակում են Գերմանիան, Իտալիան և Ավստրիան, չնայած որ վերջինի տնտեսությունը երկու անգամ փոքր է թուրքականից:
TAP գազատարի բացումը, որը Կասպից ծովի «Շահ-Դենիզ» հանքավայրից գազը տեղափոխում է Եվրոպա, հնարավորություն է տվել Թուրքիային 29%-ով ավելացնել գազի ներկրումն Ադրբեջանից:
Ըստ փորձագետների տվյալների` Թուրքիայի կողմից հեղուկ գազի գնումն աճել է 7%-ով: Դրա մատակարարման գրեթե կեսը բաժին է ընկել Ալժիրին, որին հաջորդում են Նիգերիան և Քաթարը: ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկել գրեթե մեկ միլիարդ խորանարդ մետր գազ:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանից եկող «Երկնագույն հոսք» գազատարը թերբեռնված է եղել մեկ երրորդով: Դրա հզորությունը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, բայց այն գազ է մատակարարել միայն 10 միլիարդի չափով: Մնացած ծավալները «Գազպրոմ»-ը մատակարարել է «Տրանսբալկանյան միջանցքի» միջոցով:
Այս դինամիկայի պատճառներից մեկը կարող է լինել գնային վեճը, որը սկսվել է չորս տարի առաջ: Դրա պատճառն այն զեղչն էր, որը «Գազպրոմ»-ը տրամադրել էր թուրքական ընկերություններին, բայց հետո ցանկացել էր չեղարկել: Կողմերը բազմիցս դիմել են դատարան, տարաձայնությունները հասել էին նախագահների մակարդակին: Անցյալ տարվա ապրիլին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները ՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չկարողացան լուծել հակասությունները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել