«Երեխաները վախենում են տնից դուրս գալ». հազարավոր չղջիկներ պատուհասել են ավստրալական փոքրիկ քաղաքը
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի հյուսիսային հատվածում գտնվող փոքրիկ քաղաքի բնակիչներն ահաբեկված են չղջիկների հոսքի պատճառով, գրում է dailymail.co.uk-ը՝ մանրամասնելով, որ խոսքը հարյուր հազարավոր չղջիկների մասին է:
Չղջիկները պատուհասել են Ինգհեմ քաղաքը:
Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են չղջիկները թռչում՝ փորձելով սնունդ գտնել:
Ստեղծված իրավիճակում երեխաները վախենում են դպրոց գնալ, քանի որ չղջիկները տեղավորվել են Ինգհեմի պետական դպրոցի հետևի մասում: Տեղի բնակիչներ Ադամ և Սյուզան Կաուրիլները մտադիր են երեխաներին դպրոցից հանել, որպեսզի նրանք չղջիկների հարձակմանը չենթարկվեն:
Չղջիկները վտանգ են ներկայացնում մարդկանց համար, քանի որ կարող են տարբեր հիվանդությունների վարակակիր լինել:
Քաղաքային իշխանությունների համաձայն՝ իրավիճակը ճգնաժամային է, քանի որ չղջիկները մեծ արագությամբ են բազմանում: Իրավիճակն է՛լ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ դրանք պետական պաշտպանության տակ գտնվող կենդանատեսակներ են և կենսական նշանակություն ունեն տեղի էկո համակարգի համար: Մասնագետների խոսքով՝ չղջիկների գրոհը կթուլանա միայն ապրիլին, երբ դրանց մի մասը կգաղթի:




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց