Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Գուայդոյի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Դոնալդ Թրամփը Խուան Գուայդոյին ողջունել է Սպիտակ տանը: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել տարածաշրջանում գործընկերների հետ, որ հակազդի Վենեսուելայում ապօրինի բռնապետությանը եւ կանգնի վենեսուելացի ժողովրդի կողքին՝ ժողովրդավարական ապագայի ու բարգավաճման հասնելու համար»,- նշված է Twitter-ում հրապարակված Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա 30 օրում Վաշինգտոնը Վենեսուելայի դեմ նոր գործողություններ կձեռնարկի: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ Վենեսուելայի դեմ պատժամիջոցների ցուցակն ընդլայնել էր երկրի 7 քաղաքացիների հաշվին՝ ներառելով հայտնի խորհրդարանականների, որոնց թվում է Լուիս Պարան. նա Գուայդոյի փոխարեն ընտրվել է վենեսուելական խորհրդարանի խոսնակ, որն անօրինականորեն ինքնահռչակվել էր պետության ժամանակավոր ղեկավար:
2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում մեկնարկել էին զանգվածային բողոքի ցույցերը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Ազգային ժողովի խոսնակ, ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն անօրինաբար ինքնահռչակվել էր որպես երկրի ժամանակավոր նախագահ: ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք Արեւմտյան երկրներ ճանաչել էին Գուայդոյին՝ որպես երկրի ղեկավար: Մադուրոն անվանել էր Գուայդոյին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրների սատարել էին Մադուրոյին որպես օրինական նախագահի: Մոսկվայում անվանել էին Գուայդոյի նախագահական կարգավիճակն անիրական:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի