Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ «դարի գործարքը» Թրամփից ավելի շուտ կմեռնի
Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին կարծում է, որ Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագիրը Իսրայելի եւ Պաղեստինի միջև (այսպես կոչված, դարի գործարք) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի շուտ կմեռնի: Համապատասխան գրառումը չորեքշաբթի օրը տեղադրվել է նրա թվիթերյան պաշտոնական էջում, փոխանցում է ТАСС-ը:
«Ամերիկյան «դարի գործարքը» Թրամփից ավելի շուտ կմեռնի»,- գրել է նա:
Չորեքշաբթի օրՆ ունեցած իր ելույթում հոգևոր առաջնորդն ամերիկյան ծրագիրը «հիմար, արատավոր և ձախողմանը դատապարտված» է անվանել: «Այս մտադրությանը դիմագրավելու համար իսլամական ճակատին հարկավոր է աջակցել պաղեստինցիների խիզախ պայքարին»,- հավելել է Խամենեին:
Հունվարի 28-ին Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ միասին Վաշինգտոնում հայտարարել էր, այսպես կոչված, դարի գործարքի` պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման պլանի, հիմնական դրույթների մասին, որը հիմնված է երկու պետությունների փոխադարձ ճանաչման վրա: Վաշինգտոնն առաջարկում է արագընթաց տրանսպորտային օղակներով անխզելիորեն կապել Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից բաղկացած Պաղեստինի տարածքը, իսկ որպես արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արևելյան Երուսաղեմի միայն մի մասը (ըստ Նեթանյահուի` խոսքը Երուսաղեմի Աբու-Դիս արվարձանի մասին է): Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը ամբողջ Երուսաղեմը անվանել էր Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» եւ հայտարարել էր Միացյալ Նահանգների` հրեական բնակավայրերը որպես Իսրայելական տարածք ճանաչելու մտադրության մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց