Դևիդ Քեմերոնի թիկնապահն ինքնաթիռի զուգարանում ատրճանակ է մոռացել, ինչն իրարանցում է առաջացրել. The Sun (լուսանկարներ)
British Airways ավիաընկերության ինքնաթիռի ուղևորներից մեկն ինքնաթիռի զուգարանում լիցքավորված ատրճանակ է գտել, որն այնտեղ էր մոռացել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի թիկնապահը: Այս մասին գրում է The Sun պարբերականը` հղում անելով ինքնաթիռի ուղևորներից մեկին:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին` Նյու Յորքից Լոնդոն չվերթի ժամանակ: Պարբերականի տվյալներով` ենթադրաբար Դևիդ Քեմերոնը կնոջ` Սամանթայի հետ հանգստյան օրերն անցկացրել է Նյու Յորքում:
Հաղորդվում է, որ մինչև թռիչքը, ինքնաթիռի ավագ օդաչուն տեղեկացրել է ուղևորներին, որ չվերթը հետաձգվում է` ուղևորներից մեկի հետ տեղի ունեցած պատահարի պատճառով:
«Մենք սպասում էինք թռիչքին, երբ ինչ-որ տղա սկսեց իր հեռախոսից ատրճանակի և երկու անձնագրերի նկարներ ցույց տալ, որոնք, իր խոսքերով, նա գտել է զուգարանում: Անձնագրերից մեկը Դևիդ Քեմերոնինն էր»,- պատմել է ուղևորներից մեկը:
Զենքը գտած ուղևորը միանգամից դիմել է ինքնաթիռի անձնակազմին: Պարբերականի ևս մի աղբյուր նշել է, որ ավագ օդաչուն եկել է ուղևորների մոտ և հաստատել է, որ ինքնաթիռում զենք է գտնվել: Նա նաև տեղեկացրել է, որ անձնական թիկնապահներին թույլատրվում է ինքնաթիռ զենք բերել: Թե ինչու էր Քեմերոնի անձնագիրը թիկնապահի մոտ, անհայտ է:
Ինչպես տեղեկացրել է ավիաընկերությունը, ինքնաթիռի անձնակազմը դեպքը հարթել է մինչև թռիչքը: Լոնդոնի ոստիկանությունում, որտեղ աշխատում է Քեմերոնի թիկնապահը, տեղեկացրել են, որ վերջինս «ազատվել է օպերատիվ պարտականություններ կատարելուց»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց