ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ պատժամիջոցները հանել անչափ արագ. Թրամփ
Միացյալ Նահանգները կարող է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկել ամենակարճ ժամկետում եւ նրան օգնել տնտեսության բարելավման հարցում, եթե Թեհրանը որոշի կատարել ավելի վաղ Վաշինգտոնի բարձրաձայնած պահանջները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ ելույթ ունենալով «Երկրի իրավիճակի մասին» ամենամյա ուղերձով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանական ռեժիմը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու փորձերից, դադարեցնի ահաբեկչության, մահվան եւ ավերածությունների տարածումը, ինչպես նաեւ սկսի աշխատել ի բարօրություն սեփական ժողովրդի: Իրանական տնտեսությունը լրջորեն թուլացել է մեր խիստ պատժամիջոցների պատճառով: Մենք նրանց կարող ենք օգնել այն բարելավել կարճ ժամանակահատվածում, բայց, հնարավոր է, նրանք չափից ավելի հպարտ են կամ չափից ավելի հիմար, որ այդ մասին խնդրեն: Մենք այստեղ ենք: Տեսնենք, թե նրանք ինչ ուղի կընտրեն: Դա ամբողջությամբ կախված է նրանցից»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
Պետության ղեկավարը սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հերթական անգամ ահաբեկիչ է անվանել: «Սոլեյմանին իրանական ռեժիմի ամենաանգութ մսագործն էր, հրեշ, որն Իրաքում սպանել կամ վիրավորել է ամերիկացի հազարավոր զինծառայողների: Լինելով աշխարհի գլխավոր ահաբեկիչը՝ Սոլեյմանին ուղղորդել է գործողություններ, որոնք հանգեցրել են բազմաթիվ տղամարդկանց, կանանց եւ երեխաների մահվանը»,- պնդել է ամերիկացի առաջնորդը:
«Մեր ուղերձն ահաբեկիչներին հստակ է. «Դուք երբեք չեք խուսափի ամերիկյան արդարադատությունից»: Եթե հարձակվեք մեր քաղաքացիների վրա, ձեր կյանքին հրաժեշտ կտաք»,- ասել է Թրամփը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց