ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ պաշտպանության նախարարները հունիսին կհանդիպեն Մոսկվայում
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները փետրվարի 4-5-ը Մոսկվայում կքննարկեն այդ պետությունների պաշտպանության նախարարների հունիսյան հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հաղորդագրությունում:
«Ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ մասնակից պետությունների, ՇՀԿ-ի անդամ պետությունների և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը վերաբերող հարցեր, որը նախատեսված է 2020-ի հունիս ամսին Մոսկվայում», - ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Իրենց մասնակցությունը [այս հանդիպմանը] հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները»,- հավելել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց