Բրազիլիան հարկ չի համարում նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկել ամենամյա կառնավալը
Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկել փետրվարի վերջին անցկացվելիք հայտնի կառնավալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բրազիլիայի առողջապահության նախարար Էնրիկե Մանդետտայի հայտարարությանը:
«Ինչ վերաբերում է կառնավալի չեղարկմանը. սա մշակութային իրադարձություն է, որը ձևավորում է մեր ինքնությունը: Նման ենթադրություն անելու որևէ հիմք չկա, հույս ունենք, որ այդ ընթացքում մարդիկ կզվարճանան և կվայելեն տոնը»,- Twitter սոցիալական կայքում Առողջապահության նախարարությունը մեջբերում է նախարարի խոսքերը:
Ներկայում նախարարությունն ամբողջ երկրում գրանցել է նոր կորոնավիրուսով վարակման 14 կասկածելի դեպք, 13 հոգու մոտ բացառվել է հիվանդության առկայությունը, դեռևս վիրուսի որևէ հաստատված դեպք երկրում չկա:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի