Գերմանիայում կհայտնվի առանց արտանետումների առաջին քաղաքը
Գերմանիայի հյուսիսում գտնվող նավահանգստային Քիլը կդառնա առաջին առանց արտանետումների քաղաքը երկրում։ Դրա համար այն կմիանա Zero waste («Զրոյական արտանետումներ») գլոբալ նախաձեռնությանը, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։
Մոտ 250 000 բնակչություն ունեցող քաղաքի վարչակազմը նպատակ է դրել նոր միջոցներով վերացնել արտանետումները։ Շրջակա միջավայրի քիլյան գործակալության ղեկավարի խոսքերով՝ պլաստիկ արտանետումների արտադրությունը Գերմանիայում չի կրճատվում, այլ հակառակը՝ ավելանում է՝ չնայած աղբի տեսակավորման համաշխարհային վարկանիշում երկրի առաջատար դիրքերին։ Սրա հետ կապված՝ Քիլի վարչակազմը ծրագրում է իր ջանքերը կենտրոնացնել հենց աղբի վերամշակման վրա՝ լիովին հրաժարվելով դա այրելուց եւ թաղելուց։ Ինչպես նաեւ, պլանավորվում է կրճատել խանութներում պլաստիկ փաթեթավորումների օգտագործումը եւ ստեղծել երկրորդային շուկաներ այնպիսի իրերի համար, ինչպիսին է կահույքը, տեքստիլը եւ շինարարական նյութերը։ Գործողությունների վերջնական պլանը Քիլը ծրագրում է հրապարակել 2020թ․։
«Զրոյական արտանետումների» ռեժիմը հանրահայտ կդարձնի Zero Waste Europe ընկերությանը։ Այն ձգտում է հումքի վերամշակման ճանապարհով հասնել արտադրվող աղբի քանակի կրճատմանը։ Էկոկազմակերպությունը ուզում է բարելավել արտանետումների առանձնացված հավաքումը եւ իրազեկման աշխատանքներ տանել։ «Զրոյական արտանետումների» սկզբունքը գոյություն ունի արդեն երկու տասնամյակ, սակայն Գերմանիայում այն միայն վերջերս է իրականացվում։ Մյուս քաղաքները որոշել են հետեւել Քիլի օրինակին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց