«Դուք հաստա՞տ Լապշինները չեք». Բաքվի օդանավակայանում սպասեցրել են Լապշովների ընտանիքին` նրանց շփոթելով Լապշինի հետ
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, Facebook-ի իր էջում պատմել է Բաքու այցելած Լապշովների ընտանիքի մասին, որոնք այնտեղ խնդիրներ են ունեցել ազգանվան պատճառով:
«Լապշովների ընտանեկան զույգը որոշել է այցելել արևոտ Ադրբեջան: Նրանք անգամ պատկերացնել չէին կարող, թե ինչ է իրենց սպասվում մեծ նավթի երկրում: Գալիս են Բաքվի օդանավակայան, գնում դեպի անձնագրային ստուգման կետ, իսկ այնտեղ նրանց կանգնեցնում են, վերցնում անձնագրերն ու հեռանում: Հետո հարցնում են` «Դուք Լապշիննե՞րն եք», նրանք պատասխանում են «Ոչ, մենք Լապշովներն ենք»: Ադրբեջանցի սահմանապահները վազվզում են այսուայն կողմ, ինչ-որ տեղ են զանգահարում: Իսկ զույգը չի էլ կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Այստեղ պետք է ընդգծել, որ նրանք երբեք չէին լսել իմ մասին, ոչինչ չգիտեին իմ` Ղարաբաղ այցելության համար Մինսկում ձերբակալության և Բաքու արտահանձնման մասին, ոչինչ չգիտեին ինձ սպանելու փորձի մասին: Ադրբեջանցիները չեն հանձնվում. «Լապշովներ, Լապշիններ... դուք հաստա՞տ Լապշինները չեք: Իսկ Լապշինը ձեր ի՞նչն է»: Դե ոչ, մենք Լապշովներն ենք, ոչ մի Լապշինի չենք ճանաչում»,- գրել է բլոգերը:
Ի վերջո, նրանց բաց են թողնում, նրանք մի քանի օր Բաքվում են մնում, բայց, միևնույն է, բացասական նստվածքը մնում է:
«Վերադառնալով տուն` նրանք ցանկացել են համացանցում փնտրել և իմանալ` այդ ինչ խորհրդավոր Լապշին է, որի պատճառով Բաքվի օդանավակայանում բոլոր սահմանապահները խուճապահար վազվզում և ինչ-որ տեղ էին զանգում: Նրանք հեշտությամբ գտել են իմ բլոգն ու կարդացել, թե բանն ինչումն է: Այդպես էլ մենք ծանոթացանք: Լապշովները հանդիպեցին Լապշինի հետ և լուսանկարվեցին` հիշելու համար» ,-գրել է բլոգերը:
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի