Մոսկվայում ավտոբուսի վարորդն ընդհատել է երթևեկությունը և նամազ արել (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի հյուսիսում աշխատող ավտոբուսի վարորդն աշխատանքային ժամին ընդհատել է երթևեկությունը` աղոթելու համար: Ականատեսների համաձայն` փողոցում հենց նույն պահից սկսած խցանում է սկսվել, հայտնում է korrespondent.net կայքը:
284 համարի ավտոբուսի աստվածավախ վարորդը սկսել է նամազ անել Լեսկովա փողոցում: Արգելափակված երթևեկության հետևանքով 815 համարի ավտոբուսը չի կարողացել մոտենալ կանգառին, չեն կարողացել շարժվել նաև մի շարք այլ ավտոբուսներ ու մեքենաներ:
Մի շարք համացանցային օգտատերեր զայրացած մեկնաբանություններ են թողել վարորդի վարքի վերաբերյալ, մյուսներն էլ իրենց հերթին նշել են, որ ավտոբուսը դատարկ է եղել, ինչպես նաև երթևեկելի հատվածում չի գտնվել:
Որոշ օգտատերեր էլ մեկնաբանություն են թողել` նշելով, որ տղամարդը ոչ աշխատանքային ժամին է աղոթել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց