«Օրենքով գող» Կվեժովիչին ձերբակալել են թուրքական ռեստորանում դանակահարության համար
Ստամբուլում ձերբակալել են 35-ամյա «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեին, ավելի հայտնի որպես Կվեժովիչ, թուրքական ռեստորանում դանակահարության համար, հաղորդում է «Փրայմ Քրայմ»-ը:
Պարբերականի տվյալներով՝ նա կապ ունի միջադեպի հետ, որի ժամանակ տուժել է Մագա Ռուսթավսկին՝ Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի (Գուլի) եղբորորդին:
2019-ի դեկտեմբերի 24-ին հայտնի է դարձել Ստամբուլի ռեստորաններից մեկում ծեծկռտուքի մասին: Կվեժովիչը 15-20 հոգու ուղեկցությամբ եկել է թուրքական ռեստորան, որտեղ Ռուսթավսկին հանգստանում էր ընկերների հետ: Նա կանչել է Ռուսթավսկուն եւ հարցրել՝ արդյոք ցանկանում է օրենքով գող դառնալ: Մագան դրական պատասխան է տվել: Այնուհետեւ Չիխլաձեն հարցրել է, եթե այդպես է, ապա ինչու չի միջամտել, երբ իրեն (Չիխլաձեին) ծեծի են ենթարկել Նադիր Սալիֆովի հետ առաջին հանդիպման ժամանակ:
Չիխլաձեն նշել է, որ իրեն՝ «օրենքով գողին», ծեծի է ենթարկվել «ֆրաերը» (քրեական հիերարխիայում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող անձ): Մագա Ռուսթավսկին կտրուկ է պատասխանել Չիխլաձեի հարցերին, ինչից հետո «օրենքով գողը» բռունցքներով հարձակվել է նրա վրա: Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Չիխլաձեի կողմնակիցներից մեկը դանակահարել է Ռուսթավսկուն: Տուժածին հոսպիտալացրել են, սակայն վնասվածքը վտանգավոր չի եղել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց