Փոխադարձ վիրավորանքներ. Թրամփը Բլումբերգին «կարճահասակ Մայք» է անվանել, միլիարդատերը նախագահին՝ «պաթոլոգիկ ստախոս»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որոնք գտնվում են քաղաքական հակադիր ճամբարներում, վիրավորանքներով են փոխանակվել:
Ինչպես նշում է theguardian.com-ը, ամեն ինչ սկսվել է Թրամփի՝ Fox News-ին տված հարցազրույցից: Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ ինչ է նախագահը մտածում, երբ լսում է քաղաքական մրցակիցների անունները, Թրամփն ասել է. «Բլումբերգի դեպքում՝ շատ կարճահասակ, փոքրիկ Մայք»:
Թրամփը հավելել է, որ միլիարդատեր Մայքլ Բլումբերգն իր հասակի պատճառով առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում Դեմոկրատական կուսակցության նախագահական քարոզարշավների ժամանակ:
«Իսկ հիմա էլ արկղ է պահանջում, որպեսզի բանավեճերի ժամանակ կանգնի դրա վրա: Դե ինչ, դա նորմալ է, դրանում ոչ մի վատ բան չկա, դու կարող ես նաև կարճահասակ լինել»,-ասել է ԱՄՆ ղեկավարը:
Նա հավելել է, որ նախագահական մրցապայքարի շրջանակում մեծ սիրով կպայքարեր Բլումբերգի դեմ:
Նախագահի հնչեցրած խոսքերին ի պատասխան Բլումբերգն իր ներկայացուցչի միջոցով Թրամփին «պաթոլոգիկ ստախոս» է անվանել:
«Նա ստում է ամեն ինչի վերաբերյալ՝ իր կեղծ մազերի, գիրության և արհեստական արևայրուքի»,- ասել է ներկայացուցիչը:
«Ընտրապայքարում ես նրանից երկու անգամ ավելի բարձր կլինեմ, և Թրամփը գիտի, որ կարող եմ հաղթել նրան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բլումբերգը:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց